13:10 | 02.05.16 | Նորություններ | 5570

Ucom-ի աջակցությամբ ստեղծվել է Հայաստանում առաջին QR գրադարանը

Առաջին անգամ Հայաստանում գործարկվել է ժամանակակից տեխնոլոգիաներով կառուցված QR գրադարան:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բակում տեղադրված մեկ մետր տրամագծով եւ 260 սմ բարձրությամբ գլանաձեւ գրադարանն իրենից ներկայացնում է պտտվող կոնստրուկցիա, որի վրա պատկերված են ԲՈՒՀ-ի էլեկտրոնային գրադարանում առկա էլեկտրոնային տարբերակները՝ համապատասխան QR կոդերով:

Ուսանողները սմարտֆոնների համար նախատեսված QR reader հավելվածի միջոցով հնարավորություն ունեն անմիջապես ներբեռնել գրքերի PDF տարբերակներն իրենց հեռախոսների կամ այլ սարքերի մեջ եւ գրադարաններում ժամեր շարունակ անցկացնելու փոխարեն սովորել իրենց անհրաժեշտ նյութերը ցանկացած հարմար վայրում: Բացի այդ, QR գրադարանում ընդգրկված են այնպիսի ուսումնական նյութեր եւ ձեռնարկներ, որոնք շատ հաճախ հնարավոր չէ գտնել գրադարաններում: 

«Թվային այս ժամանակաշրջանում շատ կարեւոր է քայլել զարգացումներին զուգընթաց: Մեր այսօրվա երիտասարդությունը կարիք ունի նոր գաղափարների եւ մենք, աջակցելով այդ գաղափարներին, պետք է նպաստենք մեր երիտասարդների կրթությանն ու զարգացմանը»,- նշել է Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:

Բացի գրադարանի կառուցումից, Ucom ընկերությունը ԲՈՒՀ-ի տարածքում ապահովվել է նաեւ Wi-Fi ծածկույթ: