13:31 | 15.04.16 | Նորություններ | 4566
«Յուքոմ»-ը տեղեկացնում է, որ ապրիլի 18-ի ժամը 00:00-ից սկսած «Յուքոմ» ընկերության շարժական հեռախոսակապի (նախկին «Օրանժ Արմենիա») բաժանորդների համար Արցախում ռոմինգի մուտքային եւ դեպի Հայաստանի ու տեղական ցանցեր ելքային զանգերի, ինչպես նաեւ SMS հաղորդագրությունների համար կգործի նախկին 45 դրամ րոպե սակագինը:
Ապրիլի 2-ից 18-ը, հաշվի առնելով առաջնագծում ծավալվող իրադարձությունները, «Յուքոմ» ընկերությունը նշված ծառայությունների համար սակագինն իջեցրել էր մինչեւ 5 դրամ: