10:34 | 01.04.16 | Նորություններ | 1768

    Ծաղկաձորում կանցկացվի «Ինովացիոն տուրիզմ» թեմայով հաքաթոն

    Ծաղկաձորում ապրիլի 8-10-ը կանցկացվի «Ինովացիոն տուրիզմ» թեմայով առաջին հաքաթոնը, որը 48 ժամ շարունակ մի հարկի տակ կպահի թեմայի շուրջ լուծումներ մշակող 15 թիմի:

    Մրցույթի կազմակերպիչներն են «Երիտասարդ ծրագրավորողներ» հասարակական կազմակերպությունը եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ Հանրային լրագրության ակումբի հետ համատեղ:

    Գրանցման հայտը հասանելի է այստեղ: Մասնակցությունն արժե 5000 դրամ:

    Հաքաթոնի շրջանակում տարբեր մասնագետներից կազմվելու են թիմեր, որոնք զբոսաշրջության բնագավառում աշխատող փորձագետների օգնությամբ կմշակեն տուրիզմի զարգացմանն ուղղված նորարարական ՏՏ լուծումներ եւ միջոցառման ավարտին կներկայացնեն ժյուրիին:

    Միջոցառումը «ՀՀ-ում Տեղեկատվական Տեխնոլոգիաների միջոցով Տուրիզմի զարգացմանն ուղղված ծրագրի» հիմնական բաղադրիչն է:

    Հաքաթոնին կարող են մասնակցել տուրիզմի եւ ՏՏ ոլորտներով հետաքրքրված երիտասարդներ, որոնք պատրաստակամ են համագործակցելու եւ իրենց ներդրումն ունենալու զբոսաշրջության ոլորտի զարգացման մեջ: Միջոցառմանը կարող են մասնակցել նաեւ այլ ոլորտներից հետաքրքրված ներայացուցիչներ: