13:28 | 29.03.16 | Նորություններ | 3298

Beeline-ի աջակցությամբ ամփոփվել է Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնը

Բրիտանական խորհուրդը, Երեւանում Բրիտանական դեսպանատունը եւ Beeline–ն ամփոփել են Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնը` ներկայացնելով փառատոնի արդյունքները:

Փառատոնն անցկացվել է փետրվարին եւ մարտին մայրաքաղաքում ու երեք մարզում, մասնակցել է ավելի քան 25 հազ. մարդ: Այս տարի փառատոնի շրջանակում ցուցադրվել է 7 ֆիլմ:

«Մենք ուրախ ենք, որ մեր համագործակցությունը Բրիտանական խորհրդի եւ Երեւանում Բրիտանական դեսպանատան հետ հնարավորություն է ընձեռում երիտասարդներին ծանոթանալ բրիտանական կինոգործիչների աշխատանքների հետ։ Հատկանշական է, որ Բրիտանական ֆիլմերի փառատոնը դարձել է սպասված իրադարձություն մեր մշակութային կյանքում, տարեցտարի ընդլայնվում է ֆիլմերի ցուցադրման աշխարհագրությունը՝ ընդգրկելով նոր շրջաններ, իսկ  Beeline–ն իր հերթին  դարձնում է մասնակիցների կյանքն էլ ավելի լավը»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Բրիտանական ֆիլմերի փառատոնի փակման արարողության ժամանակ ամփոփվել են նաեւ Լավագույն գրախոսականի եւ BestofBritish Selfie մրցույթի արդյունքները, հաղթողներին տրամադրվել են մրցանակներ: