13:50 | 15.03.16 | Նորություններ | 4015

ՎիվաՍել-ՄՏՍ-ը խրախուսում է աշակերտական ՀԿ-ներին

«Ձեռնարկատիրական եւ քաղաքացիական կրթություն Հայաստանի Հանրապետության խոցելի համայնքների դպրոցների աշակերտների համար» դասընթացի շրջանակում, դրամաշնորհ է ստացել աշակերտական 12 հասարակական կազմակերպություն (ՀԿ):

«Հայաստանի պատանեկան նվաճումները» հասարակական կազմակերպություններից առաջինն է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) վերաբերյալ գիտելիքները հանրակրթության ոլորտ ներմուծելու գործում:

Գաղափարն ուսումնասիրելիս աշակերտների համար ուսանելի օրինակ է դարձել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործունեությունը:

Այս ծրագիրն իրականացնելու նպատակով դեռեւս 2011թ. «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության եւ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության միջեւ հուշագիր է կնքվել. ընկերության մասնագետները ներգրավվել են որպես ծրագրային խորհրդատուներ:

«Անչափ կարեւոր է կյանքից քաղել օգտակարը: Ողջունելի է այստեղ հավաքված պատանիների ակտիվությունն՝ այդ հարցում: Հաջողության հասնելու համար եղեք համարձակ, երբեք մի անտեսեք որեւէ մեկի հաջողված փորձը: Այն կարող է լրացնել բազային գիտելիքները՝ ձեզ դարձնելով առավել հեռատես, մրցունակ եւ հաջողակ: ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է գնահատել եւ խրախուսել գիտելիքով զինվելու, առավել հմտանալու՝ երիտասարդների ձգտումը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ծրագիրը ֆինանսավորվում է JHM բարեգործական հիմնադրամի եւ HSBC բանկի կողմից: