15:27 | 03.03.16 | Նորություններ | 3746

Beeline-ը ֆիքսված կապը թվայնացնում է Լոռու մարզում

Beeline-ը շարունակում է Հայաստանի մարզերում ավտոմատ հեռախոսային կայանների (ԱՀԿ) եւ բաժանորդային գծերի արդիականացմանն ուղված աշխատանքները:

Մասնավորապես, 2016թ. փետրվարին մեկնարկել են գործող բաժանորդային հեռախոսագծերի վերամիացման աշխատանքները Լոռու մարզի Վանաձոր քաղաքում:  
 
Արդիականացման աշխատանքների ավարտը նախատեսված է մայիսի 16-ին:      

«Beeline-ն աշխատում է որակյալ եւ մատչելի կապ ապահովել իր հաճախորդների համար` միաժամանակ շարունակելով ցանցի արդիականացման աշխատանքները երկրի ողջ տարածքում: Տարեցտարի ավելի ու ավելի մեծ թվով բնակավայրերում ֆիքսված կապի մեր ծառայությունները հասանելի են դառնում նոր որակով, եւ ավելի մեծ թվով բաժանորդներ հնարավորություն են ստանում օգտվելու Beeline լայնաշերտ ինտերնետից: Ներկայումս ընթացող թվայնացման աշխատանքների շնորհիվ Վանաձոր քաղաքի բնակիչները հնարավորություն կունենան օգտվելու էլ ավելի որակյալ մեր ծառայություններից»,-  նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։