11:56 | 23.02.16 | Նորություններ | 3533
Beeline-ը եւ Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը հայտարարում են Facebook սոցիալական ցանցում` Beeline Armenia պաշտոնական էջում «Լավագույն ընկերներ» խորագրով մրցույթի անցկացման մասին: Մրցույթն անցկացվում է Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնի շրջանակում:
«Լավագույն ընկերներ» խորագրով մրցույթի գլխավոր հաղթողները Beeline-ի կողմից որպես մրցանակ կստանան Beeline Fast սմարթֆոններ:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է փետրվարի 20-26-ը «Մոսկվա» կինոթատրոնում դիտել փառատոնի ֆիլմերից մեկը, ընկերների հետ լուսանկարվել կինոթատրոնի սրահում տեղադրված Best Friends վահանակի մոտ եւ ուղարկել լուսանկարը pr@beeline.am էլեկտրոնային հասցեին մինչեւ փետրվարի 27-ը՝ ժամը 14։00-ն։
Մրցույթի պայմաններին բավարարող բոլոր լուսանկարները կտեղադրվեն Ֆեյսբուքում Beeline Armenia պաշտոնական էջում եւ կմասնակցեն քվեարկությանը: Հաղթող կճանաչվեն առավելագույն թվով քվե հավաքած երեք լուսանկարների հեղինակները:
«Beeline-ի աջակցությամբ անցկացվող Բրիտանական ֆիլմերի փառատոնը ոչ միայն հայ հանդիսատեսին հնարավորություն է տալիս ծանոթանալ Բրիտանական կինոարվեստի լավագույն գործերին, այլ նաեւ օգնում է փոխել մարդկանց կյանքը դեպի ավելի լավը: «Լավագույն ընկերներ» խորագրով մրցույթը փառատոնի մասնակիցների եւ հատկապես երիտասարդների մոտ կամրապնդի մեր կյանքի կարեւորագույն գաղափարներից մեկը` ընկերությունը, դառնալով ընկերների հետ հիանալի ժամանակ անցկացնելու եւս մեկ առիթ եւ բազմապատկելով փառատոնի պարգեւած դրական զգացողություններն ու վառ տպավորություններ», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Մրցույթն ավարտվում է մարտի 7-ին: