17:56 | 19.02.16 | Նորություններ | 3563

«Ռոստելեկոմը» Գիրք նվիրելու օրվա առթիվ հայտարարել է մրցույթ

Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ «Ռոստելեկոմը» Հայաստանում հայտարարել է մրցույթ:

Ընկերությունում նշել են, որ մրցանակի կարժանանա այն մասնակիցը, որը «Ռոստելեկոմի» ֆեյսբուքյան էջում կթողնի «Ռոստելեկոմի» Ինտերնետ ծառայության ամենաօրիգինալ նկարագրությունը, որը գրված կլինի մրցույթի նկարների մեկնաբանություններում ամբողջ օրվա ընթացքում:

Մրցույթի տեւողությունը մեկ օր է եւ կավարտվի փետրվարի 19-ին՝ ժամը 23։59-ին: