11:58 | 19.02.16 | Նորություններ | 1889

Facebook-ը մտադիր է գովազդ տեղադրել Messenger-ում

Facebook-ը մտադիր է մոնետիզացնել Messenger-ը՝ առաջին անգամ նրանում գովազ տեղադրելու միջոցով:

TechCrunch-ը, որը ձեռք է բերել Facebook-ից արտահոսած որոշ փաստաթղթեր, հաղորդում է, որ նոր գործառույթը կներդրվի այս տարվա երկրորդ եռամսյակում:

Messenger-ի գովազդը կտարբերվի Facebook-ում առկա գովազդից, սակայն վերջնական ձեւաչափը դեռ հստակ չէ:

Ընկերությունները կկարողանան գովազդի տեսքով հաղորդագրություններ ուղարկել այն հաճախորդներին, որոնք նախկինում այդ ընկերության հետ նամակագրական կոնտակտի մեջ են եղել Messenger-ի միջոցով: Այնպես որ խորհուրդ է տրվում ընկերություններին սկսել իրենց հաճախորդներին հաղորդագրություններ ուղարկել այժմ, որպեսզի ֆունկցիայի գործարկումից անմիջապես հետո հնարավոր լինի այն վերածել գովազդային հաղորդագրությունների:  

Facebook-ում տեղեկատվությունը հրաժարվել են մեկնաբանել:

Նշենք, որ Messenger-ը Facebook-ի ամենահայտնի եւ արագ աճող պրոդուկտներից է, որն ամսական ունի շուրջ 800 մլն ակտիվ օգտագործող: Մինչ օրս այն ուղիղ մոնետիզացիայի չի ենթարկվել: