17:18 | 18.02.16 | Նորություններ | exclusive 7627

Shadowmatic-ը Indie Prize Awards-ի շրջանակում մրցանակի է արժանացել

Հայկական Shadowmatic խաղն այսօր Ամստերդամում կայացած Indie Prize Awards-ի շրջանակում հաղթող է ճանաչվել Best Game Art անվանակարգում:

Այս մասին Itel.am-ին տեղեկացրել է Triada Studio-ի տեխնիկական տնօրեն Բագրատ Դաբաղյանը: 

Նա նշել է, որ Shadowmatic-ը ներկայացված է եղել միանգամից մի քանի անվանակարգում:

Indie Prize Awards-ում, որը կազմակերպվել է Casual Connect-ի կողմից, ներկայացվել են Indie ժանրի խաղեր (independent video game – վիդեոխաղեր` մշակված անհատի կամ ոչ մեծ թիմի կողմից, առանց վիդեոխաղի հրատարակչի ֆինանսական աջակցության) ամբողջ աշխարհից:

Երեւակայությունը զարգացնող Shadowmatic 3D փազլային խաղը թողարկվել է 2015թ. հունվարին հայկական համակարգչային գրաֆիկայի շուկայի երկարամյա առաջատար Triada Studio ընկերության կողմից: Խաղը հասանելի է 13 լեզուներով, այդ թվում՝ հայերեն:

2015թ. հունիսին Shadowmatic-ն արժանացել էր Apple Design Awards մրցանակին: