12:25 | 04.02.16 | Նորություններ | 3345

    BetConstruct-ը ճանաչվել է The International Gaming Awards-ի հաղթող

    BetConstruct ընկերությունը Լոնդոնում կայացած խաղային տեխնոլոգիաների միջազգային The International Gaming Awards մրցանակաբաշխության ընթացքում հաղթող է ճանաչվել «The Technology Provider/ Supplier» անվանակարգում: 

    Նախորդ տարի նույն մրցանակաբաշխության ընթացքում BetConstruct-ը հաղթել էր «The Innovation of the Year» անվանակարգում:

    Ինչպես հաղորդել են «Վիվառո» ընկերությունում, BetConstruct-ն այս օրերին Լոնդոնում մասնակցում է նաեւ ոլորտի ամենահեղինակավոր ICE Totally Gaming ցուցահանդեսին, որտեղ ունի ամենամեծ ներկայացուցչությունը: 

    «Մեր ընկերությունն ուրախ է հայտարարել, որ միակն է Հայաստանում, որ օգտագործում է BetConstruct ընկերության արտադրանքը՝ իր հաճախորդներին տրամադրելով ծառայություններ ողջ աշխարհում լավագույնը ճանաչված տեխնոլոգիաներով»,- նշել են «Վիվառո»-ում: