«Այբ» կրթական հիմնադրամի կողմից անցկացվող «Կենգուրու» դպրոցական միջազգային մաթեմատիկական մրցույթը կանցկացվի մարտի 17-ին։
«Այբ» հիմնադրամում նշել են, որ մրցույթին մասնակցելու հրավեր-փաթեթներն արդեն ուղարկվել են Հայաստանի եւ Արցախի 1274 դպրոցներ:
Աշակերտների մասնակցության համար վճարումը կատարելու եւ դպրոցի ցանկում գրանցվելու վերջնաժամկետը փետրվարի 19-ն է:
Մրցույթի մանրամասները հասանելի են այստեղ:
2015 թվականին «Կենգուրուն» աննախադեպ արդյունք է ցուցաբերել. մրցույթին մասնակցել է 3-12-րդ դասարանների 44 981 աշակերտ ՀՀ բոլոր մարզերի եւ Արցախի 1068 դպրոցներից: «Կենգուրուն» նախորդ տարի ունեցել է 4 հաղթող, ինչպես նաեւ 1389 մրցանակակիր աշակերտ, որոնցից 461-ը գրանցել է լավագույն արդյունք եւ արժանացել նաեւ պատվոգրի:
Հայաստանում մրցույթի կազմակերպման գործընկերը ՎՏԲ-Հայաստան Բանկն է: