13:06 | 26.01.16 | Նորություններ | 4287

Beeline-ը Instagram-ի իր էջում մրցույթ է հայտարարել

Beeline-ը հայտարարում է Instagram սոցիալական ցանցում` Beeline Armenia պաշտոնական էջում «Այս ձմռան ամենագեղեցիկ ակնթարթը» խորագրով մրցույթի անցկացման մասին:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է Instagram-ի սեփական էջում #beelineձմեռ հեշթեգով հրապարակել լուսանկար, որը կլինի ձմեռային թեմայով: Հաղթող կճանաչվեն այն երեք մասնակիցները, ում հրապարակած լուանկարները կհավաքեն առավելագույն թվով հավանություններ (likes)։  

Մրցույթի հաղթողները որպես մրցանակ կստանան Beeline Fast սմարթֆոններ:

«Այս տարվա ձյունառատ ձմեռը մեզ բազմաթիվ գեղեցիկ ակնթարթներ պարգեւեց, որոնց լուսանկարներով շատերս արդեն հասցրել ենք կիսվել սոցիալական ցանցերում: Մենք որոշեցինք մի մրցույթի շրջանակում համախմբել այդ բոլոր գեղեցիկ պահերը` լուսանկարներ հրապարակելու այսօր ամենատարածված օնլայն հարթակներից մեկի` Instagram-ի միջոցով: Միացեք մեր մրցույթին, կիսվեք մեզ հետ այս հեքիաթային ձմեռվա ձեր վառ տպավորություններով եւ հնարավորություն ստացեք շահելու Beeline Fast սմարթֆոններից մեկը»,- նշել է Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Տաթեւ Այրումյանը։