17:17 | 25.01.16 | Նորություններ | 3975

2015թ. ՎիվաՍել-ՄՏՍ-ը 82%-ով ավելի շատ սարքավորումներ է վաճառել

2015թ. ՎիվաՍել-ՄՏՍ-ի գրասենյակներում բաժանորդային սարքավորումների եւ աքսեսուարների վաճառքը կազմել է 1,969 մլրդ դրամ, ինչը 2014թ. համապատասխան ցուցանիշը (1,081 մլրդ դրամ) գերազանցել է 82%-ով:

«Ոլորտում արձանագրված աճը պայմանավորված է ՎիվաՍել-ՄՏՍ-ի ձգտումով. բաժանորդներին տրամադրել Հայաստանում ամենաընդարձակ ծածկույթ ունեցող իր 3G ցանցի եւ երկրում կոմերցիոն միակ 4G ցանցի առավելություններից օգտվելու լավագույն պայմաններ՝ առաջարկելով ինտերնետից օգտվելու բարձր արագություն ապահովող բջջային սարքերի լայն տեսականի: ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում առաջարկվող բջջային սարքերը հնարավորություն ունեն ապահովելու հաղորդակցման, բիզնեսի կամ ժամանցի նպատակով ինտերնետ մուտք գործելու առավել բարձր արագություն՝ պայմանավորված ընկերության բջջային ցանցի բարձր թողունակությամբ: Մեր մրցակցային առավելություններից են նաեւ մատչելի գինը, վճարման պարզ եւ հարմարավետ տարբերակները, ինչպես նաեւ բաժանորդի կարիքներին հարմարեցված սակագնային պլանների առկայությունը»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: