18:00 | 25.12.15 | Նորություններ | 4556

«Ռոստելեկոմը» նվերներ է մատուցել խնամքի կենտրոնների տարեցներին

«Ռոստելեկոմը», Ամանորի նախաշեմին, հեռուստատեսային սարքեր եւ ծառայություններ է տրամադրել «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամին, Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատին, Նորքի տուն-ինտերնատին։

«Ռոստելեկոմում» նշել են, որ բացի այդ, Աբովյան քաղաքի «Նարեկ» ծերանոցին, Գյումրու տուն-ինտերնատին, «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամին եւ Երեւանի թիվ 1 Տուն-ինտերնատին դյուրակիր համակարգիչներ են տրամադրվել՝ անկողնային հիվանդների եւ տարեցների համար համակարգչի միջոցով հարազատների հետ շփումը հեշտացնելու նպատակով։

««Ռոստելեկոմը» նախատեսում է 2016թ. համագործակցել խնամքի յուրաքանչյուր կենտրոնի հետ՝ համակարգչային գրագիտության բարձրացման «Азбука Интернета» նախագծի շրջանակում, եւ անվճար դասընթացներին ներգրավել նաեւ նշված կառույցների խնամքի տակ գտնվող անձանց»,- ասված է հաղորդագրությունում: