14:20 | 25.12.15 | Նորություններ | 3773

Հայտնի են Beeline-ի ամանորյա խաղարկության հաղթողները

Beeline-ը պարգեւատրել է ամանորյա խաղարկության հաղթողներին, որին մասնակցել է ընկերության շուրջ 5000 բաժանորդ:

Խաղարկությանը մասնակցել են Beeline-ի բոլոր այն բաժանորդները, որոնք 2015թ. նոյեմբերի 23-ից մինչեւ դեկտեմբերի 20-ը ձեռք են բերել ընկերության բրենդային հեռախոսներ եւ միացել «Սմարթ+» սակագնային փաթեթին:

Խաղարկության գլխավոր մրցանակը` երեք ուղեգիր դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ, շահել են Լ. Ավետիսյանը, Ա. Դավթյանը եւ Է. Պետրոսյանը: Մրցույթի եւս 50 մասնակից շահել է Beeline պլանշետ:
 
«Ի սրտե շնորհավորում եմ ամանորյա խաղարկության բոլոր հաղթողներին եւ շնորհակալություն հայտնում բոլոր մասնակիցներին մեր բրենդային հեռախոսները գնելու եւ Beeline-ի բաժանորդ լինելու համար: Թող որ գալիք Նոր Տարին ձեր ընտանիքներին բերի երջանկություն, սեր եւ բարություն, իսկ մենք, որպես երկրի հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր, ամեն ինչ կանենք, որպեսզի դուք շարունակեք հաճույքով օգտվել մեր պարզ, հարմար եւ հասանելի ծառայություններից», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: