14:07 | 25.12.15 | Նորություններ | 4131
«Յուքոմ» ընկերությունը երրորդ տարին շարունակ հանդիսանում է Հյուսիսային պողոտայում գործող Ամանորյա եւ Սուրբ Ծննդյան տոնավաճառի գլխավոր աջակիցը:
«Այս տարիների ընթացքում «Յուքոմ» ընկերությունը ձմեռվա ցուրտ օրերին բոլոր այցելուներին հյուրասիրել է տաք թեյ՝ ջերմացնելով մարդկանց ձեռքերն ու հոգիները եւ նվիրելով բոլորին տոնական տրամադրություն:
Այնպես որ, բաց մի´ թողեք ձեր հնարավորությունը մասնակից դառնալու ամանորյա կախարդանքին եւ զվարճանքին, այցելե´ք Հյուսիսային պողոտա եւ վայելե´ք ամանորյա տաք թեյ եւ հաճելի տրամադրություն»,- ասված է «Յուքոմ»-ի տարածած հաղորդագրությունում:
Տոնավաճառը կգործի մինչեւ 2016թ. հունվարի 6-ը: