14:24 | 24.12.15 | Նորություններ | 3932

«Ռոստելեկոմը» համագործակցում է «Բարի Ձմեռ պապ» նախագծի հետ

«Ռոստելեկոմն» այս տարի միացել է «Բարի Ձմեռ Պապ» նախագծին, որն իրականացնում է «Համաչափ զարգացում» համայնքային զարգացման ՀԿ-ն։

«Բարի Ձմեռ Պապ» նախագծի շրջանակում www.santaclaus.am կայքում տեղադրվում են սահմանամերձ մի շարք գյուղերի երեխաների՝ Ձմեռ Պապին ուղղված նամակները: Յուրաքանչյուրը, ով ցանկություն է հայտնում դառնալ Ձմեռ Պապ եւ իրականացնել երեխայի երազանքը, կայքում լրացնում է տվյալներն ու փոխանցում նվերը:

««Ռոստելեկոմն» այս տարի ակտիվ մասնակցություն է ունենում սահմանամերձ գյուղերում բնակվող երեխաներին ժպիտներ եւ ուրախություն պարգեւելու գործում: Ամանորյա հրաշքը պետք է հյուրընկալվի յուրաքանչյուր երեխայի եւ մեր պարտքն ենք համարում հնարավորինս աջակցել նման նախագծերի կազմակերպիչներին: «Ռոստելեկոմի» կողմից ընկերության Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության եւ բարեգործական նախագծերն ակտիվ իրականացվում են ողջ տարվա ընթացքում եւ համոզված եմ, որ նման միջոցառումները չպետք է իրականացվեն միայն տոներին, այլ մշտական բնույթ պետք է կրեն»,- ասել է «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ի, «Ռոստելեկոմ» Հայաստան-ի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։