12:58 | 24.12.15 | Նորություններ | 3527
Beeline-ի նախաձեռնությամբ «Նագաշյան Մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնում իրականացվել է «Նամակ Ձմեռ պապիկին» միջոցառումը։
Beeline աշխատակիցները՝ ի դեմս Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի, սեփական միջոցներով երեխաների համար կազմակերպել են ամանորյա միջոցառում՝ ուրախացնելով երեխաներին նվերներով, տոնական տորթով, քաղցրավենիքով:
«Հաշված օրեր են մնացել ամանորյա տոներին, եւ մենք ուրախ ենք, որ Beeline-ի հետ ամանորյա բարձր տրամադրությունը եւ վառ զգացողությունները հերթական անգամ այցելեցին «Նագաշյան Մանուկների տան» երեխաներին: Մեր երկարատեւ համագործակության շնորհիվ կենտրոնի սաներն արդեն երեք տարի օգտվում են Hi-Line ինտերնետից, այս տարվանից` նաեւ Beeline IPTV ծառայությունից: Իսկ նման միջոցառումները երեխաներին ներշնչում են հույս եւ հավատ, մարդկային հոգատարություն եւ բարություն՝ դարձնելով նրանց կյանքն ավելի լավը»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
10:33 | 18.09.24 | Հոդվածներ
Ucom-ը ներսից. Երեւակայությունը, շուկայի զարկերակն ու պրոդուկտների թիմը
10:30 | 19.08.24 | Հոդվածներ
Zenbook S 16. ASUS-ի նորույթն՝ արհեստական բանականության գործառույթներով