14:40 | 23.12.15 | Նորություններ | 8823

«Orange Կինո» ծառայությունը հասանելի է նաեւ ԿինոՊարկում

Օրանժ Արմենիայի բաժանորդներն «Orange Կինո» ծառայությունից այսուհետ կարող են օգտվել նաեւ «Yerevan Mall»-ում գործող նորաբաց ԿինոՊարկ կինոթատրոնում:

Ծառայությունը գործում է թե հայկական, թե արտասահմանյան արտադրության ֆիլմերի համար՝ Orange-ի ձայնային ծառայությունների բաժանորդներին հնարավորություն ընձեռելով իրենց մտերիմներին հրավիրել կինո եւ ձեռք բերել 2 տոմս մեկի գնով:

««Orange Կինո» ծառայությունը գործում է արդեն 5-րդ տարին եւ այս ընթացքում հասցրել է մեծ ճանաչում ձեռք բերել մեր բաժանորդների շրջանում: Շարունակելով ամանորյա անակնկալները՝ ուրախ ենք մեր բաժանորդների համար իրենց սիրված ժամանցը դարձնել առավել մատչելի եւ հնարավորություն ընձեռել «Orange Կինո» յուրահատուկ ծառայությունից օգտվել Երեւանի բոլոր խոշոր կինոթատրոններում: Այսօրվանից  արդեն մեր բաժանորդները կարող են իրենց մտերիմների հետ միասին ԿինոՊարկում ցուցադրվող ցանկացած ֆիլմ դիտել՝ 2 տոմսի համար վճարելով մեկի արժեքը»,- ասել է Օրանժ Արմենիայի Մարքեթինգի եւ հաղորդակցության տնօրեն Տիգրան Սաֆարյանը: