18:11 | 17.12.15 | Նորություններ | 5337
Beeline-ը Հայաստանում հայտարարում է «Eurasia Mobile Challenge» մրցույթի հաղթողների անունները:
Հայաստանում 54 թիմերից հաղթել են 3-ը՝ DailyDoc, Localz եւ Medlee:
Հաղթող բոլոր թիմերը հրավիրված են մասնակցելու Մոսկվայում հունվարի 27-28-ը կայանալիք տարածաշրջանային եզրափակչին:
«ՎիմպելԿոմ»-ում մենք մշտապես փնտրում ենք նորարարական բջջային լուծումներ: «Eurasia Mobile Challenge»-ն երիտասարդ տաղանդավոր ձեռներեցներին հնարավորություն է տալիս հանդես գալ ստեղծագործ եւ իրագործելի գաղափարներով, եւ ես ակնկալում եմ տեսնել այլընտրանքային մտածողության ոգեշնչող օրինակներ, որոնք կարող են դառնալ հերթական բեկումնային իրադարձությունը ոլորտում: Անհամբերությամբ սպասում եմ հունվարին Մոսկվայում տեսնել մասնակիցների ներկայացումները»,- ասել է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի գլխավոր տեխնիկական տնօրեն Յոգեշ Մալիկը:
«Նախեւառաջ ցանկանում եմ շնորհավորել հաղթողներին` այս բարդ եւ ուժեղ մրցույթում հաղթանակի կապակցությամբ: Համոզված եմ` երեք հաղթող թիմերը Հայաստանից իսկապես առաջարկում են ամենանորարար եւ ստեղծագործ լուծումները: Մաղթում եմ նրանց հաջողություն Մոսկվայում կայանալիք առաջիկա տարածաշրջանային եզրափակչում եւ հույս ունեմ տեսնել նրանց Global Mobile Challenge մրցույթում Բարսելոնայում` բջջային տեխնոլոգիաների ոլորտում հերթական նշանակալի լուծումով»,- նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։