Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը
16:27 | 17.12.15 | Նորություններ | 4642
Beeline-ը՝ Մանկական զարգացման հիմնադրամի հետ համատեղ, ամփոփել է «Գիտելիք հանուն բարեկեցության» ծրագրի արդյունքները։
Ծրագրի նպատակն է խթանել ներառական կրթության զարգացումը Հայաստանի մարզերում եւ Երեւանում եւ աջակցել հաշմանդամություն ունեցեղ երեխաներին ինտեգրվել հասարակություն։
«Beeline–ն իր սոցիալական պատասխանատվության շրջանակում մշտապես իրականացնում է ծրագրեր, որոնք ուղղված են կրթության զարգացմանը եւ երեխաների աջակցմանը։ Հաշմանդամության խնդիրներ ունեցող երեխաները մի փոքր ավելի շատ ունեն մեր ուշադրության եւ հոգատարության կարիքը։ Ուրախ եմ, որ մեզ հաջողվեց այս ծրագրի շնորհիվ բազմաթիվ երեխաներին օգնել փոխելու իրենց կյանքը դեպի ավելի լավը»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Գիտելիք հանուն բարեկեցության» ծրագրի շրջանակում հունվար ամսին կներկայացվի երկու նոր հայալեզու բջջային խաղ հավելված։ «Our Day» առաջին հայալեզու զարգացնող խաղը ստեղծվել է 5-7 տարեկան երեխաների համար։ Այն նպաստում է երեխայի խոսքի, ճանաչողության զարգացմանը, ինչպես նաեւ ուսուցանում է առօրյայում իրականացվող գործողությունների հաջորդականությունը, դրանք իրականացնելու հմտությունները։
Let’s think տրամաբանական խաղը ստեղծվել է դպրոցահասակ երեխաների համար եւ նպատակ ունի զարգացնել երեխայի տրամաբանությունը եւ քննադատական մտածողությունը։
Հավելվածներն անվճար հասանելի կլինեն Google Play-ում: