10:22 | 08.12.15 | Նորություններ | 1337
Եթե գտնվեն համապատասխան ներդրողներ, ապա առաջիկա 1-2 տարիներին Հայաստանում երրորդ սերնդի տեխնոլոգիական համալսարանի ստեղծումը կարող է իրատեսական համարվել:
Այս մասին Itel.am-ին ասել է ՏՏ զարգացմանն աջակցող խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Նա անդրադարձել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախորդ շաբաթ արված հայտարարությանը, որի համաձայն «Ճարտարագիտական համալսարանի ներքո նոր՝ երրորդ սերնդի տեխնոլոգիական համալսարանի ստեղծման գաղափարն ազգային ծրագրերի ներուժ ունի, եւ հարկ է այս հնարավորությունը պատշաճ կերպով օգտագործել»:
«Մեր խորհրդում նոր տեխնոլոգիական համալսարանի ստեղծման հարցը քննարկման դրվեց ամռանը, քանի որ պարզ է, որ կա Հայաստանում նման համալսարան ստեղծելու անհրաժեշտություն: Ցանկացած երկիր, որն իրեն ուզում է տեսնել առաջատար երկրների շարքում, պետք է ստեղծի նման կառույց»,- նշել է Արմեն Գրիգորյանը, հավելելով, որ ռեալ է Ճարտարագիտական համալսարանի տարածքն օգտագործելու հնարավորությունը: