09:51 | 08.12.15 | Նորություններ | 5209

ՄՏՍ-ը կգործարկի MTS Connect մեսենջերը

MTS ընկերությունը հայտարարել է մոտ ժամանակներում MTS Connect հավելվածի գործարկման մասին, որը ստեղծված է զանգեր կատարելու եւ հաղորդագրություններ ուղարկելու համար: 

«Վեդոմոստի» թերթն այսօր գրում է, որ հավելվածի հիմքում դրվել է RCS ստանդարտը (Rich Communication Services), որը կոչված է ծառայել որպես այլընտրանք Skype-ին եւ Viber-ին.

Դեկտեմբերի 14-ից հավելվածը կկարողանան բեռնել եւ տեղադրել MTS-ի բոլոր մոսկովյան բաժանորդները, ովքեր օգտագործում են Android կամ iOS համակարգերով աշխատող սմարթֆոններ: Նրանք կկարողանան MTS Connect-ի օգնությամբ IP-զանգեր կատարել, փոխանակվել հաղորդագրություններով եւ ֆայլերով, ինչպես նաեւ կազմակերպել խմբային չաթեր:

J’son & Partners Consulting-ի վերլուծաբանների գնահատականով, ՌԴ օպերատորերը բջջային մեսենջերների պատճառով ամեն տարի կորցնում են 15-20 մլրդ ռուբլի կամ հասույթի 2%-ը: Ըստ նրանց, RCS ծառայության գործարկումը այդ խնդրի լուծման տարբերակներից է: