16:38 | 11.11.15 | Նորություններ | 4665
Beeline-ը՝ Մանկական զարգացման հիմնադրամի հետ համատեղ, «Beeline երեխաների զարգացման անկյուններ» է բացել Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցում եւ Վայքի թիվ 1 մանկապարտեզում:
Երեխաների զարգացման անկյունները բացվել են «Գիտելիք հանուն բարեկեցության» ծրագրի շրջանակում՝ նպատակ ունենալով խթանել ներառական կրթության զարգացումը Հայաստանի մարզերում եւ Երեւանում:
Ծրագրի շրջանակում ներառական կրթությամբ զբաղվող մասնագետներն անցել են վերապատրաստման բարձրակարգ դասընթացներ եւ խորհրդատվություն: Բացված կենտրոնները զինվել են հատուկ զարգացնող խաղերով եւ գրականությամբ, երեխաներին տրամադրվել են Մանկական զարգացման հիմնադրամի կողմից արտադրված զարգացնող խաղեր։
«Beeline-ը ողջունում եւ կարեւորում է այն ծրագրերի իրականցումը, որոնք օգնում են երեխաներին եւ երիտասարդներին փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը: Կրթվելու եւ զարգանալու պայմանները պետք է հավասար լինեն յուրաքանչյուր երեխայի համար, սակայն մենք պետք է մի փոքր ավելի ուշադիր լինենք հատուկ կարիքներով երեխաների հանդեպ։ Համապատասխան ուսումնական պայմանների ապահովումը եւ ներառական կրթության որակի բարձրացումն առանցքային նշանակություն ունեն նրանց մտավոր ներուժի զարգացման գործընթացում»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Beeline-ը Մանկական զարգացման հիմնադրամի հետ համագործակցում է 2011թ. ապրիլից։