09:14 | 24.10.15 | Նորություններ | 1311

«Տեխնոլոգիաներ առանց սահմանների. Երեւան-Անկարա» նախագիծ

ARMACAD ընկերությունը տեղեկացնում է «Տեխնոլոգիաներ առանց սահմանների. Երեւան-Անկարա» նախագծի մասին, որը տեղի կունենա 2015թ. նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 4-ը Անկարայում:

Նախագծին մասնակցելու համար Երեւանից Անկարա կմեկնի 12 հոգանոց խումբ, որը կմասնակցի նախագծի հիմնական փուլին: Տեղի կունենա քառօրյա դասընթաց, որը հնարավորություն կտա մասնակիցներին կապեր հաստատել ոլորտի առաջատար մասնագետների, ներդրողների հետ, հանդիպել Թուրքիայի «հրեշտակ ներդրողների» եւ ձեռներեցության էկոմահակարգի առաջատար, ճանաչված ներկայացուցիչների հետ, ծանոթանալ տեխնոլոգիայի կիրառմամբ նորարարական գաղափարներ առաջարկելու եւ իրականացնելու հիմնական փուլերին:

Նախագծի շրջանակներում կիրականացվեն նաեւ այցելություններ Անկարայի ՏՀՏ գերազանցության կենտրոններ, կազմակերպություններ եւ ուսումնական հաստատություններ:

Նախագծին կարող են մասնակցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում սովորող  ուսանողներն ու սկսնակ ձեռներեցները: Մասնակցության համար անհրաժեշտ է դիմել մինչեւ 2015թ. հոկտեմբերի 26-ը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ. «Տեխնոլոգիաներ առանց սահմանների. Երեւան-Անկարա» նախագիծ: