10:52 | 23.10.15 | Նորություններ | 1255

Գրառումների ընդլայնված որոնում՝ Facebook-ում

Facebook-ն առաջիկա օրերին կգործարկի օգտատերերի գրառումների ամբողջական որոնման գործառույթը` այդպիսով մարտահրավեր նետելով Twitter-ին:

Այս մասին տեղեկացնում է The Verge պարբերականը: 

Նոր գործառույթի գործարկման նպատակով ընկերությունը ինդեքսավորել է օգտատերերի ավելի քան 2 տրիլիոն գրառում: Սկզբում կցուցադրվեն հեղինակավոր աղբյուրների գրառումները, օրինակ՝ լրատվականների: Ապա հնարավոր կլինի տեսնել ընկերների՝ տվյալ թեմայով կատարված գրառումները, որից հետո կսկսեն երեւալ անծանոթ մարդկանց գրառումները:

Առաջիկա օրերին նման որոնումը հասանելի կլինի բոլոր նրանց համար, որոնց Facebook-ի կարգավորումներում English (US)-ը դրված է որպես առաջնային լեզու՝ ինչպես վեբ, այնպես էլ iOS եւ Android տարբերակներում:

«Քանի որ մենք ինդեքսավորվել ենք բոլոր գրառումները, ձեզ պատմում ենք բաներ, որոնք թրենդային են, հրատապ, հենց հիմա են տեղի ունենում: Ամբողջ միտքն այն է, որ խմբավորելով այդ բոլոր մասերը, շատ ավելի հեշտ լինի ստանալ ամբողջական պատմությունը»,- նշել է Facebook-ի որոնման թիմի պրոդուկտ մենեջեր Ռուսո Քազին:

Նրա խոսքով՝ Facebook-ի որոնման ծառայությունը մարտահրավեր է՝ ուղղված Twitter-ին:

«Գործառույթն առաջարկում է օգտատերերին չգնալ Twitter, հասկանալու համար, թե ինչ է կատարվում տվյալ պահին, այլ մնալ Facebook-ում եւ այնտեղ որոնում կատարել»,- նշել է Ռուսո Քազին: