14:02 | 20.10.15 | Նորություններ | 1559

Հայկական Joomag-ը սկսում է համագործակցել Getty Images-ի հետ

Հայկական Joomag ընկերությունը, որը թվայնացված ամսագրերի, բրոշյուրների, կատալոգների ստեղծման հարթակ է, հայտարարել է Getty Images ընկերության հետ համագործակցության մեկնարկի մասին:

Դա հնարավորություն կտա Joomag-ի օգտատերերին վայրկյանների ընթացքում եւ մատչելի պայմաններով մատչում ունենալ Getty Images-ի արխիվային լավագույն լուսանկարներին՝ նորություններ, սպորտ, ժամանց եւ այլն: Լիցենզավորումից առաջ հնարավոր կլինի նախապես տեսնել, թե լուսանկարն ինչպես կդիտվի ամսագրում:

«Կարեւոր է, որ մեր հրատարակիչներն ունենան բարձրորակ կոնտենտ՝ պահանջի դեպքում հասանելի իրենց ամսագրերի համար: Այս համագործակցությունը դա կերաշխավորի»,- նշել է Joomag-ի  գլխավոր տնօրեն Ռուբեն Վարդանյանը՝ հավելելով, որ Getty Images-ի հետ համագործակցության շնորհիվ այսուհետ միլիոնավոր պրեմիում լուսանկարներ հասանելի կդառնան: 

Joomag-ն առաջին ինովացիոն հարթակն է՝ թվայնացված ինտերակտիվ ամսագրեր, բրոշյուրներ, կատալոգներ ստեղծելու համար: Այն ամբողջ աշխարհում ունի ավելի քան 300 հազ. հրատարակիչ: