11:42 | 15.10.15 | Նորություններ | 5243

«Ռոստելեկոմ»-ն ու «Իդրամ»-ը կհամագործակցեն

«Ռոստելեկոմ»-ը ծառայությունների դիմաց առցանց վճարումներն այսուհետ կընդունի նաեւ «Իդրամ» համակարգի` www.idram.am կայքի միջոցով։

«Ռոստելեկոմ»-ում նշել են, որ ծառայությունը հասանելի կլինի նաեւ «Իդրամ» բջջային դրամապանակում, որի նոր թարմացումներն iOS եւ Android հարթակներում նախատեսվում են առաջիկա օրերին։

«Համագործակցության արդյունքում «Ռոստելեկոմ»-ի «Ինտերնետ հասանելիություն», «Հեռախոսակապ»-ի եւ «Սմարթ հեռուստատեսության» ծառայությունների դիմաց վճարումները կիրականացվեն նաեւ առցանց համակարգով՝ հնարավորինս մոտեցնելով եւ հարմարավետ դարձնելով գործընթացը բաժանորդների համար։

«Ռոստելեկոմ»-ը հավատարիմ է մնում իր որդեգրած քաղաքականությանը եւ բաժանորդների կողմից ծառայությունների դիմաց վճարումներ իրականացնելիս որեւէ միջնորդավճար չի գանձվում՝ անկախ վճարային համակարգի ընտրությունից (այդ թվում՝ TelCell, EasyPay, Mobidram ակնթարթային համակարգերի միջոցով, ինչպես նաեւ ընկերության կայքում նշված բանկերի մասնաճյուղերում վճարումներ իրականացնելիս)»,- ասված է հաղորդագրությունում։