08:49 | 10.10.15 | Հարցազրույցներ | exclusive 1514
Վերջերս գործարկված հայկական UpWard խաղը սեպտեմբերի վերջին ռուսաստանյան AppStore-ում երկու օր շարունակ զբաղեցրել է առաջին հորիզոնականը, մեկ շաբաթ էլ եղել է Թոփ 10-ում:
UpWard-ի iOS տարբերակի ներբեռնումների թիվն անցնում է 100 հազ-ը:
Այս մասին Itel.am-ին հայտնել է խաղի հեղինակ Ռուսլան Մարտիրոսյանը:
Գաղափարն իրականացրել է Pluxon թիմը:
«UpWard-ը ռեակցիայի վրա հիմնված խաղ է: Էկրանին սեղմելու միջոցով հաղթահարում ես խոչընդոտները եւ գնդակը վերեւ բարձրացնում: Սկսում ես շենքերից եւ ավարտում տիեզերքով: Պետք է ճիշտ ժամանակին սեղմել էկրանին եւ չհարվածել արգելապատնեշներին: Սա շատ պարզ խաղ է՝ նման հայտնի FlappyBird-ին: Կարեւոր է նաեւ այն, որ կարելի է խաղալ մեկ ձեռքով. այդպես շատ ավելի հարմար է»,- նշել է Ռուսլան Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ խաղը նախատեսված է մասսայական օգտագործման համար եւ կոնկրետ թիրախային լսարան չունի:
Ներկայում խաղի վրա Ռուսլան Մարտիրոսյանը միայնակ է աշխատում:
«Թիմ կհավաքեմ այն ժամանակ, երբ հասկանամ, որ նպատակն արդարացնում է միջոցները»,- եզրափակել է նա: