«Յուքոմ» ընկերությունը 11-րդ ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսին ներկայացել է «էկո» տաղավարով:
Ընկերությունում նշել են, որ բնական խոտածածկի վրա տեղադրված տաղավարում «Յուքոմ»-ի աշխատակիցները հետաքրքրասեր այցելուներին էին ցուցադրում LTE գերարագ անլար հաղորդակցման ցանցը: Յուրաքանչյուր ցանկացող կարող էր մոտենալ եւ փորձարկել LTE ինտերնետի արագությունը:
«Տաղավարի մյուս մասում «Յուքոմ»-ը ներկայացնում էր հեռուստատեսության նոր լուծումները, որոնք հնարավորություն են ընձեռում շարժական սարքերի միջոցով կառավարել հեռուստաեթերը: Առանձին ներկայացվում էր նաեւ «TV Banking» ծառայությոնը»,- ասված է հաղորդագրությունում:
«Յուքոմ»-ում նշել են, որ շատ մոտ ապագայում ընկերության բոլոր բաժանորդները հնարավորություն կունենան օգտվել ցուցադրված բոլոր ծառայություններից:
Ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 4-ը: