15:16 | 02.10.15 | Նորություններ | exclusive 6476

ggTaxi-ն նոյեմբերից կգործի նաեւ Վրաստանում

Հայկական ggTaxi ընկերությունը ընդլայնում է իր աշխարհագրությունը եւ նոյեմբերից կսկսի գործունեություն ծավելել նաեւ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում:

Այս մասին այսօր ԴիջիԹեք Էքսպոյի շրջանակում Itel.am-ին տեղեկացրել է ggTaxi ընկերության համահիմնադիր Խաչատուր Գրիգորյանը:

Նա նշել է, որ Թբիլիսիում արդեն բացվել է իրենց ներկայացուցչությունը, եւ ներկայում ընթանում է վարորդների հավաքագրման եւ գրանցման գործընթացը:

Խաչատուր Գրիգորյանի խոսքով՝ պատվերների քանակը վերջին երեք ամիսներին եռապատկվել է:

Այս ամիս կթարմացվի նաեւ հավելվածը: Դրան զուգահեռ՝ ընկերությունը կսկսի բիզնես դասի ավտոմեքենաների տրամադրում:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ggTaxi-ն $200 հազ. ֆինանսավորում էր ստացել, որի մի մասը տրամադրել էր «Գրանատուս Վենչուրս» ընկերությունը: