12:36 | 29.09.15 | Նորություններ | exclusive 1183
Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը (ՄԻԿ Հայաստան) հոկտեմբերի 2-ից 4-ը կայանալիք ԴիջիԹեք էքսպոյի շրջանակում իր տաղավարում այցելուներին կառաջարկի անցնել ինտերակտիվ թեստ:
ՄԻԿ Հայաստան-ում Itel.am-ին հայտնել են, որ թեստը հաջողությամբ անցած մասնակիցները կներառվեն կենտրոնի կողմից անցկացվելիք պրակտիկայի ծրագրերում, որոնց ավարտին Հայաստանի առաջատար ՏՏ ընկերություններում աշխատելու հնարավորություն կստանան։
Կենտրոնում նշել են, որ բազմաթիվ հետաքրքիր անակնկալներ են նախատեսում երեխաների եւ երիտասարդների համար։
Մասնակիցները կկարողանան տարբեր մրցույթների միջոցով շահել կենտրոնի կողմից առաջարկվող վերապատրաստման դասընթացներից մեկին անվճար մասնակցելու հնարավորություն, ինչպես նաեւ արժեքավոր նվերներ։