10:23 | 29.09.15 | Նորություններ | 1963

Ստեփանակերտի «Թումո»-ն արդեն 600 հայտ է ստացել

Ստեփանակերտի «Թումո» կենտրոնում արդեն գրանցվել է 600 ուսանող:

«Թումո»-ի հաղորդակցման բաժնի տարածած հաղորդագրության համաձայն՝ կենտրոնում գրանցումները շարունակվում են մինչեւ հոկտեմբերի 3-ը ներառյալ՝ ժամը 10:00-ից 19:00-ը:

Դասերը կենտրոնում կմեկնարկեն հոկտեմբերի 5-ից: Կենտրոնը գործում է Կնունյանցների 2 հասցեում:

Ստեփանակերտի «Թումո»-ն բացվել է Սիմոնյան կրթական հիմնադրամի եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) համագործակցությամբ: