11:26 | 28.09.15 | Նորություններ | 5341

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ տուն է կառուցվել Սյունիքի Դարբաս գյուղում

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ընկերության աշխատակիցները եւ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» թիմը Սյունիքի մարզի Դարբաս համայնքում մասնակցել են Կարապետյանների կիսակառույց տան շինարարությանը:

«Յուրաքանչյուրի ամենաոխերիմ թշնամին իր ներսում է: Մենք այն անվանում ենք անտարբերություն: Կարապետյանների տան շինարարության գործում մեր կազմակերպության, ինչպես նաեւ բոլորիս անհատական ներդրումը բխում է մեր ներքին համոզմունքից. անհրաժեշտ է օգնության ձեռք մեկնել հեռավոր գյուղի ընտանիքին, որն այս դժվարին պայմաններում վճռել է հայրենի հողում տուն կառուցել՝ խորհրդանշելով կյանքի նոր սկիզբը: Պետք է ուշադրության կենտրոնում պահել հավասարապես թե՛ գյուղական համայնքները, թե՛ մայրաքաղաքը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ եւ «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» կողմից իրականացվող ծրագրի շնորհիվ այս տարի վերանորոգվել եւ/կամ կառուցվել է 40 բնակարան՝ 40 ընտանիքի համար:

Ծրագրի իրականացման համար ընթացիկ տարում ՎիվաՍել-ՄՏՍ-ը 100 մլն դրամի ներդրում է կատարել (2014թ.` 55 մլն դրամ):