Օրանժ Արմենիայի նոր գլխավոր տնօրենը Ալեքսանդր Եսայանն է:
Այդ մասին ընկերությունն այսօր տեղեկացրել է իր գործընկերներին ուղարկված հաղորդագրությամբ:
Նոր գլխավոր տնօրենը իր պաշտոնը ստանձնել է ս.թ. սեպտեմբերի 3-ից:
Ս.թ. սեպտեմբերի 3-ին տեղի էր ունեցել «Օրանժ Արմենիա» ՓԲԸ բաժնետիրոջ փոփոխություն, որի արդյունքում ընկերության 100 % բաժնետոմսերն օտարվել էին «Յուքոմ» ՍՊԸ-ին: