17:46 | 24.09.15 | Նորություններ | 3639

    Beeline-ը Անուշավան եւ Գետափ համայնքներում թվայնացնում է ֆիքսված կապը

    Beeline-ը 2015թ. սեպտեմբերին սկսել է գործող բաժանորդային հեռախոսագծերի վերամիացման աշխատանքները Շիրակի մարզի Անուշավան եւ Գետափ համայնքներում:

    Արդիականացման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչեւ նոյեմբերի 20-ը:

    Ենթակառուցվածքների թվայնացման աշխատանքների արդյունքում կիրականացվեն սարքավորումների փոխարինման եւ վերազինման աշխատանքներ, իսկ գործող բաժանորդային գծերը կվերամիացվեն նոր թվային կայանին:   
     
    «Beeline-ը շարունակում է ենթակառուցվածքի արդիականացմանն ուղղված աշխատանքները՝ կատարելագործելով մեր պարզ եւ հարմար ծառայությունները ողջ Հայաստանի տարածքում: Թվայնացման աշխաատանքների ավարտից հետո Անուշավան եւ Գետափ համայնքների բնակիչներին Beeline-ի ֆիքսված հեռախոսակապի ու լայնաշերտ ինտերնետի պարզ եւ հարմար ծառայությունները հասանելի կդառնան նոր որակով եւ արագությամբ», -  ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: