15:15 | 16.09.15 | Նորություններ | 3777
«Ռոստելեկոմը» Հայաստանում անցկացնում է «Շնորհակալություն Ինտերնետին 2015» մրցույթ՝ հատուկ ավագ սերնդի ինտերնետ օգտագործողների համար։
Ռուսաստանից հետո մրցույթն առաջին անգամ անցկացվում է Հայաստանում:
Մասնակցել կարող են ավագ սերնդի ներկայացուցիչները (50+), որոնք սովորել են օգտվել համակարգչից եւ ինտերնետից ինքնուրույն կամ հատուկ դասընթացների մասնակցության արդյունքում։
Մրցույթին մասնակցության հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է այցելել կայքի «Մրցույթ»/«Конкурс» բաժին եւ լրացնել ձեւաթուղթը՝ ներբեռնելով էսսե (փոքրիկ շարադրություն), ինչպես նաեւ երկու լուսանկար (լուսանկար եւ համակարգչի տեսախցիկի օգնությամբ արված նկար):
Աշխատանքներն ընդունվում են երկու անվանակարգերում՝ «Ինտերնետ՝ իմ ընկեր եւ օգնական» եւ «Վիրտուալ շփում»:
«Մեր օրերում նոր տեխնոլոգիաներն ու ինտերնետ ռեսուրսները հետաքրքրում են ոչ միայն երիտասարդներին, այլ նաեւ միջին տարիքի բնակչությանը։ Նրանցից շատերը ակտիվ օգտագողծողներ են սոցիալական կայքերում, ինտերնետի միջոցով հաջողությամբ հետեւում են նաեւ տեղեկատվական հոսքերին։ Կոչ ենք անում ավագ սերնդի օգտագործողներին գրանցվել եւ մասնակցել մրցույթին։ Յուրաքանչյուրի համար նախատեսված են մրցանակներ եւ անակնկալներ։ Սպասում ենք Ձեր պատմություններին»,- ասել է «Ռոստելեկոմ» Հայաստանի հանրային կապերի բաժնի ղեկավար Սիրանուշ Գյուրջինյանը։
Աշխատանքների ներկայացման վերջնաժամկետը 2015թ. հոկտեմբերի 1-ն է։
Հայաստանյան հաղթողների պարգեւատրումը նախատեսված է իրականացնել նոյեմբերի սկզբին անցկացվելիք բաց դասերի շրջանակում:
Մրցույթի կազմակերպիչներն են «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն եւ «Ռուսաստանի կենսաթոշակային հիմնադրամը»: