13:05 | 15.09.15 | Նորություններ | 1236
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է «Մայքրոսոֆթ» կորպորացիայի Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Դոն Գրենթհեմի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես հաղորդում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետը նշել է, որ գործադիրը պատրաստակամ է երկկողմ փոխգործակցությունն էլ ավելի զարգացնել եւ խորացնել:
Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ ՀՀ կառավարության եւ «Մայքրոսոֆթ»-ի միջեւ մայիսին ստորագրված հուշագիրը եւ պայմանագիրը նոր շունչ են հաղորդել երկկողմ կապերի ընդլայնմանն ու հիմք հանդիսացել նոր ու առավել արդյունավետ ծրագրերի իրականացման համար:
ՀՀ վարչապետն ընդգծել է ՏՏ ոլորտի ընկերությունների հաջող գործունեությունը ՀՀ-ում եւ նշել, որ նրանք Հայաստանը մրցունակ են դարձնում աշխարհի ամենազարգացած շուկաներում:
Դոն Գերնթհեմն էլ բարձր է գնահատել ՏՏ ոլորտի զարգացման ուղղությամբ ՀՀ-ում իրականացվող քայլերը:
ՀՀ վարչապետը կարեւորել է նաեւ «Մայքրոսոֆթ»-ի եւ ՀՀ պաշտպանության նախարարության հետ ակտիվ համագործակցությունը՝ ՀՀ պաշտպանական համակարգը կատարելագործելու հարցում: