14:55 | 11.09.15 | Նորություններ | 8993

«Յուքոմ»-ը Կապանում մասնաճյուղ է բացել

Սյունիքի մարզի Կապան քաղաքում բացվել է մարզի առաջին «Յուքոմ» սպասարկման սրահը:

«Համոզված եմ, որ այս գրասենյակի բացումը առաջին քայլն է դեպի նոր եւ կայուն համագործակցության սկիզբ այս մարզում: Մենք շատ ենք կարեւորում մարզային համայնքներում ընկերության ներկայությունը ոչ միայն ենթակառուցվածքների ստեղծման եւ համայնքի զարգացման առումով, այլ նաեւ սոցիալական ծրագրերի իրականացման նպատակներով»,- ասել է «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:

Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ «Յուքոմ»-ը նաեւ անհրաժեշտ գրենական պիտույքներով համալրված փաթեթներ է նվիրել Կապանի 480 առաջին դասարանցիներին: Առաջինն իրենց նվերները ստացել են Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրի սաները:

Կապանում բացված սպասարկման սրահը 19-րդն է «Յուքոմ»-ի ցանցում:

Սյունիքի մարզում «Յուքոմ»-ի ծառայությունները հասանելի են ոչ միայն Կապանում, այլեւ Ագարակ քաղաքում: