18:11 | 07.09.15 | Նորություններ | 3717
Սեպտեմբերի 5-ին Երեւանի Կենդանաբանական այգում 5-րդ անգամ անցկացվել է «Պաղպաղակի օր» բացօթյա միջոցառումը:
Նախաձեռնությանը միացել է նաեւ ՎիվաՍել-ՄՏՍ-ը, որի աջակցության շնորհիվ սեպտեմբերի 5-ին մինչեւ 16 տարեկան այցելուների մուտքն այգի անվճար էր:
Տոնակատարության ընթացքում հատուկ տաղավարներում վաճառվող պաղպաղակն արժեր 50 դրամ: Տոնական պաղպաղակը տրամադրել էր «Աշտարակ Կաթ» ընկերությունը: