17:02 | 03.09.15 | Նորություններ | 1664

    Հայտնի են բոլոր ժամանակների ամենահայտնի եւ շահութաբեր iOS հավելվածները

    App store-ի վերլուծությամբ զբաղվող App Annie ընկերությունը հրապարակել է բոլոր ժամանակների ամենահայտնի եւ շահութաբեր iOS հավելվածների ցանկը:

    Այսպիսով, ամենաշատ ներբեռնված հավելվածների ցանկում առաջինը Facebook-ն է, որին հաջորդում են Facebook Messenger-ը եւ Youtube-ը: Լավագույն հնգյակում են նաեւ Instagram-ը եւ Skype-ը:



    Բոլոր ժամանակների ամենաշահութաբեր հավելվածը Pandora Radio-ն է, որին հաջորդում են LINE եւ Zoosk հավելվածները: Լավագույն տասնյակում են նաեւ Spotify-ը, Badoo-ն, Skype-ը:



    Ինչ վերաբերում է ամենաշատ ներբեռնված մոբայլ խաղերին, ապա առաջատարը Candy Crush Saga-ն է: Լավագույն տասնյակին առաջարկում ենք ծանոթանալ ստորեւ:



    Ամենաշահութաբեր մոբայլ խաղերի տասնյակն էլ գլխավորում է Clash of Clans-ը, որին հաջորդում են Candy Crush Saga-ն եւ Puzzle & Dragons-ը: