11:25 | 28.07.15 | Ամենանորաձեւ IT գրասենյակները | exclusive 29623

    Ամենանորաձեւ IT գրասենյակները. Simply Technologies

    Հարմարավետ գրասենյակը յուրաքանչյուր ընկերության հաջողության գրավականն է: Որքան լավն են գրասենյակային պայմանները, այնքան ավելի հեշտ եւ արդյունավետ է ստեղծագործելը:

    Աշխարհում, որպես կանոն, տեխնոլոգիական ընկերություններն ունեն ամենանորարար գրասենյակները: Հայաստանում եւս, ՏՏ-ի զարգացմանը զուգահեռ, ավելանում է դրանց թիվը:

    Itel.am-ն այս շարքում ներկայացնում է Հայաստանում գործող՝ նոր եւ համարձակ լուծումներով ՏՏ գրասենյակները: Այսօր խոսելու ենք Simply Technologies ընկերության մասին:

    Simply Technologies-ը հիմնադրվել է 2011թ. Երեւանում՝ որպես ծրագրային ապահովումներ մշակող ընկերություն: Ներկայում այն մասնագիտացված է վեբ եւ մոբայլ հավելվածների մշակման մեջ։


    Simply Technologies-ի թիմը բաղկացած է 15 հոգուց


    Մոտիվացիան՝ անհրաժեշտ նախապայման


    Աշխատել գրասեղանի դիմա՞ց, թե՞ փափուկ բազմոցին. որոշում է աշխատակիցը


    Simply գրատախտակ – պատ



    Փափուկ բազմոցի հմայքին դիմակայելն իսկապես անհնար է



    Մաքուր օդ, գեղեցիկ տեսարան



    Մոտիվացիոն արահետի «գունավոր» շարունակություն դեպի խոհանոց



    Գրասենյակի «համեղ» անկյունը





    Արդեն պարզ է, թե որտեղ են հանգստացել Simply-ի աշխատակիցները: Ի դեպ, տարին մեկ անգամ ընկերությունն է վճարում յուրաքանչյուր աշխատակցի օդանավի տոմսի գումարը:



    Simply - հոբելյարները հիշեցնում են իրենց կարեւոր օրվա մասին



    IT գրասենյակների գլխավոր ավանդույթներից մեկը



    Մի հավաքածուի պատմություն