11:05 | 21.07.15 | Ամենանորաձեւ IT գրասենյակները | exclusive 40730
Հարմարավետ գրասենյակը յուրաքանչյուր ընկերության հաջողության գրավականն է: Որքան լավն են գրասենյակային պայմանները, այնքան ավելի հեշտ եւ արդյունավետ է ստեղծագործելը:
Աշխարհում, որպես կանոն, տեխնոլոգիական ընկերություններն ունեն ամենանորարար գրասենյակները: Հայաստանում եւս, ՏՏ-ի զարգացմանը զուգահեռ, ավելանում է դրանց թիվը:
Itel.am-ն այս շարքում ներկայացնում է Հայաստանում գործող՝ նոր եւ համարձակ լուծումներով ՏՏ գրասենյակները: Սակայն այսօր մի փոքր շեղվելով` խոսելու ենք ոչ թե գրասենյակի, այլ գործարանի մասին:
Հետազոտություններով ու մշակումներով զբաղվող «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» («Թի-Էս-Դի») կորպորացիան գործում է Սանտա Բարբարայում (ԱՄՆ) եւ Երեւանում: Այն համագործակցում է հետազոտություններով եւ մշակումներով զբաղվող միջազգային ավելի քան 15 կենտրոնների հետ:
Հենց այս ընկերությունն է արտադրում ԱրմԹաբ պլանշետները: Գործարանը Մերգելյան ինստիտուտի տարածքում է:
Գործարանի միջանցքն իր հետաքրքիր լուծումներով տիեզերանավ է հիշեցնում: Պատերի դիզայնը արված է մայր պլատաների (տպասալ) նմանությամբ
Made in Armenia պլանշետները՝ խոշոր պլանով:
«Թի-Էս-Դի» ընկերության հպարտության պատը
Մուտք դեպի հանդերձարան
Այստեղ զգեստափոխվում են՝ հագնելով աշխատանքային համազգեստը
Աշխատողների համար ստեղծված են լոգանք ընդունելու պայմաններ
ԱրմԹաբի բուժկետը միշտ բաց է
Արտադրամասի մուտքը՝ միայն այս եղանակով
ԱրմԹաբ ստեղծողները
Դետալները կարեւոր են
Գործարանում ներկայում 100-ից ավելի մասնագետ է աշխատում
Թեստավորում. աշխատու՞մ է ԱրմԹաբը, թե՞ ոչ
Հետազոտող թիմի հերթական քննարկմանը
Հետազոտող թիմի աշխատանքային տարածքը
Թեստինգ անկյուն
Խոհանոցում կարելի է համեղ սնվել
Ի՞նչ է քննարկվում խոհանոցում
Յուրահատուկ լուսավորություն, որը խոհանոցին հանգստի սենյակի էֆեկտ է տալիս
Անվտանգության մասին այստեղ միշտ են հիշում
«Տիեզերանավի» պատերը՝ խոշոր պլանով
Նարինե Դանեղյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի