15:32 | 27.07.15 | Նորություններ | 5399

Beeline-ը գործարկել է «Ռոումինգ փաթեթներ» ծառայությունը

Beeline-ը հայտարարում է երեք «Ռոումինգ փաթեթների» գործարկման մասին:    
   
Այժմ Beeline բջջային կապի բաժանորդները ռոումինգում գտնվելիս կարող են մուտքային, ելքային դեպի Հայաստան եւ ելքային տեղական զանգերի, ինչպես նաեւ 1 մեգաբայթ ինտերնետի համար վճարել միասնական սակագին` սկսած 50 դրամից:

«Ռոումինգ փաթեթներ» ծառայությունը գործում է Ավստրիա, Բելգիա, Բուլղարիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Հունաստան, Եգիպտոս, Իսրայել, Իսպանիա, Կիպրոս, Միացյալ Արաբական Էմիրություններ, Պորտուգալիա, Թաիլանդ, Ֆրանսիա եւ Չեխիա երկրների տարածքում` նշված երկրներում ցանկացած բջջային օպերատորի ցանցին միացած Beeline բջջային կապի կանխավճարային եւ հետվճարային հաշվարկային համակարգերի բաժանորդների համար:

«Ռոումինգ փաթեթ 50»-ը 4000 դրամ օրական վճարի դիմաց ներառում է 40 րոպե, որը բաժանորդը կարող է օգտագործել մուտքային զանգերի, ինչպես նաեւ դեպի Հայաստանի բջջային եւ տեղական ցանցեր կատարվող զանգերի համար։ Այս փաթեթը ներառում է նաեւ 40 ՄԲ ծավալով բջջային ինտերնետ: «Ռոումինգ փաթեթ 70»-ը 2100 դրամ օրական վճարի դիմաց ներառում է 15 րոպե, որը կարելի է օգտագործել մուտքային զանգերի, ինչպես նաեւ դեպի Հայաստանի բջջային եւ տեղական ցանցեր կատարվող զանգերի համար։ Փաթեթում ներառված է նաեւ 15 ՄԲ ծավալով բջջային ինտերնետ: «Ռոումինգ փաթեթ 100»-ը 1500 դրամ օրական վճարի դիմաց ներառում է 15 րոպե մուտքային զանգերի, ինչպես նաեւ դեպի Հայաստանի բջջային եւ տեղական ցանցեր կատարվող զանգերի համար:

«Արձակուրդների շրջանը շարունակվում է, իսկ Beeline-ը ռոումինգը դարձնում է պարզ եւ հարմար` առաջարկելով ավելի մատչելի սակագներ մեր բաժանորդների համար: «Ռոումինգ փաթեթների» շրջանակում առաջարկվող երեք նոր ծառայությունները մեր հաճախորդներին հնարավորություն են տալիս Եվրոպային եւ Ասիայի 15 երկրներում գտնվելիս կատարել եւ ստանալ զանգեր, ինչպես նաեւ օգտվել բջջային ինտերնետից ամենաձեռնտու եւ գրավիչ պայմաններով»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: 
 
«Այս անգամ մենք անցկացնում ենք «Արի գնանք» մրցույթը Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջում։ Մրցույթի շրջանակում մասնակիցները պետք է նշեն, թե ինչու կցանկանային այցելել այս կամ այն երկիր: Մրցույթի մրցանակը ճանապարհորդությունն է դեպի այն երկիր, որը երազում է այցելել հաղթող մասնակիցը»,- ասել է Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Տաթեւ Այրումյանը:

«Ռոումինգ փաթեթներ» ծառայության մանրամասները՝ www.beeline.am-ում: