15:38 | 24.07.15 | Նորություններ | 2246

Яндекс-ը կզբաղվի ապրանքների առաքմամբ

Яндекс-ը կգործարկի ապրանքների առաքման ծառայություն:

Այս մասին հաղորդում է РБК-ն՝ վկայակոչելով սեփական աղբյուրները:

«Ընկերությունը ցանկանում է հզորանալ երկրի շրջաններում, նրանք մտածում են սեփական պահեստների ստեղծման մասին»,- РБК-ին պատմել է օնլայն խանութում աշխատող աղբյուրը, որը ծանոթ է Яндекс-ի ծրագրերին: Նրա խոսքով՝ ինտերնետային ընկերությունը դիտարկում է Չինաստանից առաքման հնարավորությունը, եւ խոսքը, առաջին հերթին, մանկական ապրանքների եւ էլեկտրոնիկայի մասին է:

Միաժամանակ, Яндекс-ի աշխատակիցներից մեկը պատմել է, որ ընկերությունը վերջին ամիսներին բանակցություններ է վարել գործընկերների հետ, ինչը նշանակում է, որ այն ինքնուրույն չի զբաղվելու առաքմամբ, իսկ թե ով է դարձել ինտերնետային հարթակի կոնկրետ գործընկերը, հայտնի չէ:

Աղբյուրը տեղեկացրել է, որ Яндекс-ը կգործարկի լոգիստիկ նախագիծ՝ առաքման MultiShip ծառայության ագրեգատորի հիման վրա, որի թիմն ու տեխնոլոգիան ընկերությունը $1 մլն-ով ձեռք էր բերել 2014թ. հունվարին: 

Ակնկալվում է, որ լոգիստիկ նոր ծառայության շնորհանդեսը տեղի կունենա հուլիսի 28-ին: