17:29 | 17.07.15 | Նորություններ | exclusive 2940

CreateTogether՝ տեխնոլոգիական տոն Հայաստանում

Հոկտեմբերին Հայաստանը կվերածվի տեխնոլոգիական «օազիսի»՝ իր շուրջ համախմբելով նորարարների, տեխնո աշխարհի ներկայացուցիչների, ձեռնարկատերերի ամբողջ աշխարհից:

Նախաձեռնությունը հայկական տեխնո համայնքում արդեն իսկ մեծ ոգեւորությամբ է ընդունվել:

Ամերիկահայ ձեռնարկատեր, ներդրող եւ գործարար Ալ Եսայանը Itel.am-ին տեղեկացրել է, որ նախաձեռնության պաշտոնական նշանաբանն է #createTogether («Ստեղծենք միասին»):

«Միասին որեւէ նոր բանի ստեղծումը բոլորիս կհամախմբի մի տեսլականի շուրջ: Հիշո՞ւմ եք, թե #ElectricYerevan ցույցերի ընթացքում ինչպես 10-20 հազ. մարդ շուրջ 10 օր անցկացրեց փողոցում՝ խոսելով եւ նորն իմանալով այլընտրանքային էներգիայի ստեղծման մեթոդների եւ քաղաքացիական իրավունքների մասին: Հիմա պատկերացնենք, որ եթե նույնքան մարդ օրեր շարունակ մեկ գաղափարի շուրջ աշխատի, ապա ինչ հրաշալի բաներ կարող են արվել այդ համախմբված աշխատանքի միջոցով»,- ասել է Ալ Եսայանը:

Նախատեսվում է, որ հոկտեմբերին 2-3-ը կկայանա ԴիջիԹեք ցուցահանդեսը, հաջորդ օրը՝ Yerevan Half Marathon-ը, իսկ հոկտեմբերի 5-ին եւ 6-ին՝ #createTogether-ի շրջանակում վարպետության դասերն ու զեկույցները:

Միջոցառմանը մասնակցելու համար կարող եք գրանցվել այստեղ: