17:07 | 17.07.15 | Նորություններ | 1374
Հուլիսի 18-ին կամփոփվեն «Ամառային Վեբ-Դիզայն Դպրոց» ծրագրի արդյունքները:
Կազմակերպիչը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամն է (ՁԻՀ)՝ Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի շրջանակում։
ՁԻՀ-ից հայտնել են, որ ծրագրի շրջանակում հունիսի 15-ից հուլիսի 17-ը 10-16 տարեկան աշակերտներ սովորել են բազային վեբ ծրագրավորում եւ գրաֆիկական դիզայն: Նրանք աշխատել են սեփական կայքի ծրագրավորման, բովանդակության, դիզայնի եւ գաղափարի զարգացման վրա:
Մասնակիցները ձեռք են բերել նաեւ մարքեթինգի, ռազմավարության վերաբերյալ բազային գիտելիքներ, բարելավել իրենց ներկայացուցչական եւ թիմում աշխատելու հմտությունները: