16:11 | 16.07.15 | Նորություններ | 3623

Orange-ը գործարկել է V-Office ծառայությունը

Orange-ը կորպորատիվ հաճախորդների համար գործարկել է նոր՝ V-Office ծառայությունը, որը թույլ է տալիս մեկ համարի ներքո միավորել կորպորատիվ ֆիքսված եւ բջջային կապի հեռախոսագծերը:

«Այս ծառայության շնորհիվ՝ այն ընկերությունները, որոնք ունեն մասնաճյուղեր ՀՀ տարբեր մարզերում, կամ որոնց աշխատակցիներն հաճախակի են գրասենյակից դուրս աշխատում, կարող են առանց զգալի ներդրումներ կատարելու մշտապես կապի մեջ լինել իրենց աշխատակիցների հետ ինչպես ֆիքսված, այնպես էլ բջջային հեռախոսակապի միջոցով: Ավելին, V-Office ծառայության շնորհիվ վերջիններս կարող են օգտվել կորպորատիվ հեռախոսակապի ծառայությունների ամբողջական փաթեթից նույնիսկ այն վայրերում, որտեղ չկա ֆիքսված հեռախոսակապի ենթակառուցվածք»,- ասված է Orange-ի տարածած հաղորդագրությունում:

«Orange-ը շարունակ ջանքեր է գործադրում իր հաճախորդների համար նորարարական եւ հարմարավետ առաջարկներ ներկայացնելու ուղղությամբ: Մեր նոր՝ V-Office ծառայությունն ընձեռում է ոչ միայն ֆիքսված եւ բջջային հեռախոսագծերը միավորելու եւ ընկերության ներքին հեռախոսակապն ու զանգերի փոխանցումը կազմակերպելու հնարավորություն, այլ մեր կորպորատիվ հաճախորդներին թույլ է տալիս նաեւ անվճար խոսել կորպորատիվ բոլոր հեռախոսագծերով՝ առանց ավտոմատ հեռախոսային կայան ձեռք բերելու անհրաժեշտության»,- ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

V-Office ծառայության մանրամասները հասանելի են այստեղ: