12:58 | 06.07.15 | Նորություններ | 3360

Beeline-ի աջակցությամբ կայացել է «Երաժշտություն հանուն փոփոխությունների» փառատոնը

Հուլիսի 3-ին կայացել է «Երաժշտություն հանուն փոփոխությունների» փառատոնը, որը կազմակերպվել էր Բեստ Վեստեռն Կոնգրես հյուրանոցի եւ Առաջնորդության Դպրոցի կողմից։ Փառատոնն իրականացվել է Beeline-ի աջակցությամբ։

«Երաժշտություն հանուն փոփոխությունների» փառատոնի նպատակն է նպաստել Հայաստանում դասական երաժշտության տարածմանը, երիտասարդության շրջանում կարեւոր մշակութային արժեքների ամրապնդմանը, ինչպես նաեւ շնորհալի երիտասարդների եւ բիզնես ընկերությունների միջեւ կապի ստեղծմանը։

«Ուրախ ենք աջակցել  այս փառատոնի իրականացմանը, քանի որ այն նպատակ ունի պահպանել պրոֆեսիոնալիզմն ու հետաքրքրությունը դասական երաժշտության հանդեպ։ Վստահ եմ, որ այս երիտասարդներին լավ ապագա է սպասվում, քանի որ նրանք իրենց ստեղծարար մտածողությամբ եւ գերազանց կատարումով հիացրեցին հանձնաժողովի բոլոր անդամներին եւ ներկաներին։ Համոզված եմ, որ մեր կողմից տրամադրված մրցանակները կդարձնեն այս երիտասարդների կյանքն ավելի լավը, իսկ մենք մոտ ապագայում կլսենք միջազգային բեմերում նրանց նորանոր ձեռքբերումների եւ նվաճումների մասին»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:  

Առաջին տեղը զբաղեցրած երկու մասնակից Beeline կողմից պարգեւատրվել են պլանշետներով, ինչպես նաեւ Կոմիտասի տուն-թանգարան ինստիտուտի կողմից ստացել են հնարավորություն` իրենց համերգն անվճար կազմակերպել տուն-թանգարանի դահլիճում: